Թուրքիայի և Սիրիայի սահմանին 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավային հատվածում՝ Սիրիայի հետ սահմանին, 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ 

 

Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

 

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Անթաքիա քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 210 հազար մարդ։ Խորությունը եղել է 2 կմ։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Քաղաքականություն