Ալիևները ժողովրդից թալանած գումարներով Դուբայում շքեղ հյուրանոց են գնել. փաստական ապացույւցներ են հրապարակվել

 Ադրբեջանական ընդդիմության առաջնորդ Սուլեյման Սուլեյմանլինը կրկին գրառում է արել Դուբայի Sofitel հյուրանոցային համալիրի մասին և հայտնել, որ փաստաթղթեր են հրապարակվել, որոնք ապացուցում են` Ալիևներն են գնել Դուբայի Sofitel հյուրանոցային համալիրը: Հավելենք նաև, որ հյուրանոցի արժեքը կազմում է ավելի քան 1 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է Баграмян 26-ը:

 

«Ժողովրդից գողացված փողերի հաշվին միլիարդներ են ներդրել տարբեր երկրներում։ Նրանք կտրել են այս գումարները երեխաներից և դրանք ծախսել իրենց երեխաների վրա:

Հյուրանոցը կառուցել է Mirk Group-ը։ Նախագահի բիզնեսը Դուբայում ղեկավարում են Ահադպուր Հանգահ եղբայրները։ Կասկած կա, որ Mirk Group-ը նույնպես պատկանում է Ադրբեջանի նախագահի ընտանիքին։ Փաստաթղթում ամեն ինչ ասված և ապացուցված է»,- գրել է ընդդիմադիրը:

 

Նա նաև տեղեկացրել է, որ մեկ գիշերվա արժեքը այդ հյուրանոցում 1200 մանաթ է (700 դոլարից ավելի)։ 

Քաղաքականություն