Երկրաշարժ է գրանցվել Հալեպում` 5,2 մագնիտուդով

Երկուշաբթի 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հալեպի նահանգում։ Այս մասին հայտնել է SANA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով սեյսմոլոգիական կենտրոնը։

 

Գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 13:04-ին Հալեպ քաղաքից (նահանգի վարչական կենտրոն) մոտ 239 կմ հյուսիս-արևելք:

 

Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ 

 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Գրանցվել է ավելի քան 4000 հետցնցում, երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 44 հազար մարդ։

 

 


 

Քաղաքականություն