Գերմանիայում ցուցարարները պահանջում են փակել ԱՄՆ ավիաբազան

Բողոքի ակցիան անցկացվել է Գերմանիայի Ռայնլանդ-Պֆալց դաշնային նահանգի Ռամշտայն ամերիկյան ավիաբազայի մոտ, հայտնում է գերմանական SWR հեռուստաալիքը։ Ոստիկանության հաշվարկներով՝ միջոցառմանը մոտ 2,5 հազար մարդ է եկել։ 

 

Մասնակիցները երկաթուղային կայարանից երթով շարժվել են դեպի բուն ավիաբազա։ 

 

Նրանք պահանջել են փակել օբյեկտը և անհապաղ բանակցություններ վարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը լուծելու համար։

 

 Բացի այդ, ցուցարարները մեղադրել են ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին ռազմական գործողություններ հրահրելու մեջ։

Քաղաքականություն