Հայրն ինքն է իր 9-ամյա դստեր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները նկարահանել և տարածել սոցցանցերում. ՔԿ

 9-ամյա դստեր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած 38-ամյա տղամարդը, նախնական տվյալներով, ինքն է նկարահանել և տարածել տեսանյութը սոցիալական ցանցերով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

 

Հիշեցնենք, որ 38-ամյա տղամարդը փետրվարի 23-ին բերման է ենթարկվել ոստիկանության Վարդենիսի բաժանմունք՝ իր 9-ամյա դստեր նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով։ Ոստիկանության բաժանմունքում տղամարդն ինքնախոստովական ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 21-ին՝ Գեղարքունիքի մարզի իրենց տանը։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ արարքն իր բջջային հեռախոսով նկարահանել է տղամարդու 61-ամյա մայրը։

 

«Միջնորդություն է ներկայացվել 38-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին, որը դատարանի որոշմամբ բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է »,- տեղեկացրել են ՔԿ-ից՝ հավելելով, որ վարույթի շրձանակներում նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Իսկ թե քրեական վարույթը քանի դրվագի է վերաբերում, արդյո՞ք տվյալներ կան նախկինում արված ենթադրյալ նման այլ ոտնձգությունների վերաբերյալ, ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը նշեց, որ մեղադրանքն այս պահին վերաբերում է միայն մեկ դրվագի։
 

Ինչ վերաբերում է երեխայի տատին, որը, ըստ մամուլի հրապարակումների, իրականացրել է նկարահանումը՝ իր հեռախոսով, ապա Աբրահամյանը հայտնեց, որ քրեական վարույթով նման տվյալ չկա։ «Ըստ այս պահին առկա տվյալների՝ նկարահանումը, իր մոր հեռախոսով, կատարել է մեղադրյալը և ինքն էլ տարածել սոցիալական ցանցով»,- տեղեկացրեց Աբրահամյանը։
ՔԿ-ից առ այժմ զերծ մնացին հայտնել, թե վարույթի շրջանակներում ինչ կարգավիճակ ունեն երեխայի մայրն ու տատիկը, հարցաքննվել են, թե ոչ, սակայն նշեցին, որ ծնողներից ու հարազատները ոչ մեկը հանդես չի գալիս որպես երեխայի օրինական ներկայացուցիչ։ Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ ելնելով երեխայի լավագույն շահից ելնելով օրինական ներկայացուցիչ է ճանաչվել խնամակալության և հոգաբարձուների մարմնի ներկայացուցիչը։

Քաղաքականություն