Հունաստանն ուժեղացնում է սահմանապահ վերահսկողությունը` զգուշանալով Թուրքիայից և Սիրիայից եկող մարդկանց հոսքից

 The Guardian-ը գրում է, որ Հունաստանն ուժեղացնում է սահմանապահ վերահսկողությունը Թուրքիայի հետ իր ցամաքային եւ ծովային սահմաններին՝ զգուշանալով մարդկանց հոսքից Թուրքիայի հարավ-արեւելքը եւ Սիրիայի հյուսիսն ամայացրած երկրաշարժերից հետո։

 

Հարյուրավոր հավելյալ սահմանապահներ հանգստյան օրերին սկսել են պարեկել հույն-թուրքական ցամաքային սահմանը Էվրոսի շրջանում:

 

«Միլիոնավոր մարդկանց տեղափոխությունը հարցի լուծում չէ»,- ասել է Հունաստանի միգրացիայի նախարար Նոտիս Միտարաչին՝ ընդգծելով Թուրքիա եւ Սիրիա շտապ օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը։

Քաղաքականություն