ՔԿ-ն՝ Նոր Զովքի տարածած հայտարարության մասին

Քիչ առաջ հայտնել էինք, որ «Նոր Զովք» ընկերությունում կատարված խուզարկությունների վերաբերյալ ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ խուզարկությունից առաջ իրավապահները պահանջել են անջատել տեսանկարահանող սարքերը։ 

 

Տարածվող տեղեկությունը ճշտելու նպատակով Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ։ 

 

Նա նշեց, որ այս փուլում քննչական մարմնի իրականացվող գործողությունների մասով մանրամասներ չի հաղորդի։ Հարցին՝ օրինակա՞ն է իրավապահների՝ խանութի ներսում տեղադրված տեսանկարահանման սարքերն անջատելու պահանջը, նշեց․ «Եթե ընկերությունը կասկածներ ունի այդ գործողությունների օրինական լինելու մասով՝ կարող է օրենքով սահմանված կարգով արտահայտել իր բողոքը»։ Անդրադառնալով պնդմանը, որ սերվերը կարող էին չառգրավել, սակայն այդպես չեն վարվել, Աբրահամյանը նշեց, որ նպատակահարմար է համարվել առգրավել, անհրաժեշտ աշխատանքներ կատարել, իսկ դրանց ավարտից հետո այն հետ կվերադարձվի։

Քաղաքականություն