ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում ՌԴ դեսպանատան դիմաց բախումներ են եղել ուկրաինացիների, ռուսների և գերմանացիների միջև

  Երեկ Բեռլինում իշխանությունները Ռուսաստանի դեսպանատան դիմաց կանգնեցին Ուկրաինայում խոցված ռուսական T-72B տանկ։

Այսօր գերմանացիները և տեղի ռուսները ծաղիկներ են տարել տանկի մոտ և իրենց իշխանություններից պահանջել չհրահրել, դադարեցնել պատերազմը:

 

Ռուսաստանի դեսպանատան մոտ կանգնեցված տանկի մոտ շուտով բախումներ սկսեցին այն բանից հետո, երբ ուկրաինացիները եկան և տանկի վրայից հեռացրեցին, գետնին գցեցին տեղացիների բերած ծաղիկները:

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն