ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ- ական երիտասարդները ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտ են

ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ։

 

Ցուցարարների ձեռքին կային անգլերենով պաստառներ «Նախագահ Բայդեն, դադարեցրու ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին», «Արցախն ուժեղ է», «Նախագահ Բայդեն, կանգնեցրու հայկական երկրորդ ցեղասպանությունը» գրառումներով։ 

 

Նրանք նաև պահանջել են Ադրբեջանից անհապաղ ապաշրջափակել ավելի քան 75-օր հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող Արցախը։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ում հայ երիտասարդները փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը։ 

Քաղաքականություն