ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Մոսկվայում ուսուցիչը ծեծում մի տղայի` իր սանրվածքի համար

Մոսկվայի դպրոցներից մեկում Ֆինանսական գրագիտության դասաժամին ուսուցիչը ծեծի է ենթարկել  դպրոցի աշակերտին: Այս տեսանյութը հրապարակվել է թելեգրամյան ալիքներում: Հաղորդվում է, որ նախկինում ուսուցչին դուր չէի եկել աշակերտի  սանրվածքը։

 

Զինվորական համազգեստով տղամարդը Սերգեյ Օկոպսկին է։ Թիվ 2031 հաստատությունում նա ղեկավարում է կուրսանտների դասարան, երեխաներին սովորեցնում է`  ինչպես աշխատել փողի հետ  և չսնանկանալ։ Տղամարդը, տեսնելով ութերորդ դասարանցի երկար  մազերով այդ տղային,  սկսում է զայրանալ, բղավել և պահանջել, որ նա  դուրս գնա սենյակից։

 

Հենց որ տղան հրաժարվում է, Սերգեյ Վալերիևիչը բռնում է նրա մազերից և քարշ տալիս միջանցք։ Այնտեղ ուսուցիչը տղային պառկեցնում է գետնին և մի քանի հարված հասցնում։

 

 Շտապօգնությունը տուժած տղային հետազոտել է և ախտորոշել քթի և գլխի վնասվածք։

Քաղաքականություն