ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Թուրքայում շարժվում գետինը. հողի վերին շերտերի տեղաշարժի վտանգ կա

Թուրքիայում մի քանի հզոր երկրաշարժերից հետո դեռևս առկա է ավերածությունների և հողի վերին շերտերի տեղաշարժի վտանգ։ Տելեգրամյան ալիքները հրապարակում են տեսանյութ, որտեղ երևում է, ինչպես է մարդկանց ոտքերի տակ շարժվում գետինը: 

 

Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Գրանցվել է ավելի քան 4000 հետցնցում, երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 44 հազար մարդ։

 


 

Քաղաքականություն