Գիշերվանից մինչև լուսաբաց փակ է լինելու Երևանի «Վստրեչի» կամուրջը

06.03.2023թ-ից սկսվում է Երևան քաղաքի համայնքային ծրագրերով նախատեսված Երևան քաղաքի «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքները:

 

Այս հանգամանքով պայմանավորված՝ սույն թվականի մարտի 6-ից մինչև մայիսի 6-ը վերոնշյալ աշխատանքների կատարման նպատակով ժամը 22:00-ից 06:00-ն փակ է լինելու «Վստրեչի» կամուրջը:

 

Որպես այլնտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Քրիստափորի փողոցով:

 

Երևանի քաղաքապետարանից նախապես հայցում են քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար:

Քաղաքականություն