ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ալիևը բռնապետ է»․ այսպես են դիմավորել Ադրբեջանի նախագահին Գերմանիայում

Գերմանիայում բնակվող ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներ Օրխան Աղաևը և Աֆղան Մուխթարլին Բեռլինում Իլհամ Ալիևին «ողջունել են» «Ալիևը բռնապետ է» բացականչություններով։ Այսո մասին հայտնում է Инфотека 24 տելեգրամյան ալիքը։

 

Ակցիային մասնակցել է նաև հայ ակտիվիստ Արշակ Մակիչյանը։ Նա ասել է, որ ոստիկանները փորձել են խանգարել իրեն ակցիա անցկացնել, սակայն երբ ցուցարարները շատացել են, նրանց թույլ են տվել հանրահավաք անցկացնել։

 

Մակիչյանը հնչեցրել է «Ալիևը մարդասպան է» կարգախոսը։

Քաղաքականություն

Պատահարներ