ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ալեն Սիմոնյանը թքել է իրեն դավաճան անվանած քաղաքացու աչքին». Հայկ Մամիջանյան

Կասկադում այսօր միջադեպ է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ: Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ընդդիմադիր պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Ասպրամ Կրպեյանը նշեցին, որ հայրենադարձ մի երիտասարդ՝ Կարեն Մկրտչյանը, Ալեն Սիմոնյանին տեսնելով՝ գոռացել է «դավաճան»:

 

«Դրանից հետո Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին հրահանգել է բռնել երիտասարդի ձեռքերը: Հետո երիտասարդին մոտեցել է անձամբ Ալեն Սիմոնյանը, հայհոյանք է հնչեցրել ու օգտվելով առիթից, որ երիտասարդն անշարժացված է, թքել է երիտասարդի աչքին»,-պատմեց Մամիջանյանը:

 

Auroranews-ը տեղեկության վերաբերյալ մանրամասներ ճշտելու նպատակով կապ հաստատեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանի հետ, ով նշեց.

 

«Տեղյակ չեմ, չեմ մեկնաբանում»

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ