Մոսկվայում հազարավոր ցուցարարներ հավաքվել են ԱՄՆ դեսպանատան մոտ

ՆԱՏՕ-ի հիմնադրման օրվա կապակցությամբ Մոսկվայում «Միացյալ Ռուսաստանի երիտասարդ գվարդիա»-ի և «Մարտական եղբայրության կամավորական ընկերության» ցուցարարները բողոքի ակցիա են կազմակերպել ԱՄՆ դեսպանատան մոտ: 

«ՆԱՏՕ, դուք ահաբեկչության կողմնակից եք: Մենք չենք մոռանալու և չենք ներելու», - ասել է «Միացյալ Ռուսաստանի երիտասարդ գվարդիա»-ի նախագահ Անտոն Դեմիդովը:
Ցուցարարները գոռում են. «Կանգ առ ՆԱՏՕ», «ՆԱՏՕ, դու սպանում ես մեծերին և երեխաներին», «ՆԱՏՕ դու քարոզում ես ահաբեկչություն»: Նրանք նաև հանդես են եկել «Մեզ ՆԱՏՕ-ն պետք չէ», «ՆԱՏՕ-ն նացիզմի հովանավորն է» և այլ կարգախոսներով:

Քաղաքականություն

Պատահարներ