Ո՞ր հորիզոնականն է զբաղեցնում Սամվել Կարապետյանը ամենահարուստ մարդկանց ցանկում և որքա՞ն է գնահատվում կարողությունը. Forbes

Forbes-ը հրապարակել է աշխարհի 25 ամենահարուստ մարդկանց ցանկը: Ցանկն առաջին անգամ գլխավորել է LVMH-ի ղեկավար Բերնար Առնոն: Նա վաստակել է 53 միլիարդ դոլար: Առնոն ունի 211 մլրդ դոլար:
 

Իլոն Մասկն աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսից զրկվել է Twitter-ի գնումից հետո, որը նա մասամբ ֆինանսավորել է Tesla-ի արժեթղթերը վաճառելով, ինչը վախեցրել է ներդրողներին։ Մասկը, որի կարողությունը նվազել է 39 մլրդ դոլարով, այժմ վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Այժմ նրա կարողությունը գնահատվում է 180 մլրդ դոլար:
Նշվում է, որ 2022-ին ոչ ոք ավելի շատ կորուստներ չի կրել, քան Ջեֆ Բեզոսը. Amazon-ի արժեթղթերի գինն ընկել է 38%-ով։ Անկումը Բեզոսի կարողությունը նվազեցրել է 57 միլիարդ դոլարով: Նա այս տարվա վարկանիշում երրորդն է: Այժմ նա ունի 114 մլրդ դոլար: 

Գործարար Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) զբաղեցնում է 905-րդ հորիզոնականը և ունի 3.2 մլրդ դոլար: Նրա կարողությունը, նախորդ տարվա համեմատ, չի փոխվել:

Սամվել Կարապետյանը զբաղեցնում է 1104-րդ հորիզոնականը և ունի 2.7 մլրդ դոլար: Նրա կարողությունը, նախորդ տարվա համեմատ ավելացել է 1.1 մլրդ դոլարով:
 

Քաղաքականություն

Պատահարներ