Մինչև տարեվերջ մի քանի հեռուստաընկերություն կարող է սնանկանալ կամ փակվել. Տիգրան Հակոբյան

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հեռարձակողների վիճակը համարում է ողբալի: 

 

Aravot.am-ի փոխանցմամբ, այս մասին ՀՌՀ նախագահն ասել է Ազգային ժողովում։

 

«Հեռարձակողների իրական վիճակը, հատկապես հանրային մուլտիպլեքսում տեսնում ենք,այդ վիճակը ողբալի է: Չեմ բացառում, որ մինչեւ այս տարեվերջ մի քանի հեռուստաընկերություն կարող է սնանկանալ կամ փակվել կամ վաճառել, իսկ վաճառքով հետաքրքրված են նաեւ որոշ օտար խաղացողներ »,- ասել է Տիգրան Հակոբյանը:

 

Իր խոսքովէ վաճառքի դեպքում հեռարձակողները հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ ովքեր են նոր գնորդները, ինչ կապիտալ ունեն ու արդյոք պատրաստ են լիցենզիոն պարտավորությունները պահել:

Քաղաքականություն

Պատահարներ