Ադրբեջանցիները վրանների տակ են գիշերում, մեր ոստիկանները մեքենաների մեջ. մանրամասներ Տեղից

Ադրբեջանցիները կադաստրով հաստատված մեր հողում են, ամրաշինական աշխատանքներ են անում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը։ 
Շեշտում է՝ ադրբեջանցիները հետ չեն գնացել, նույն տեղում են, իր ցորենի արտի մեջ էլ են պոստ դրել, վրանները խփել՝ նստել են։ 
«Սյունիքի մարզպետի հետ քննարկել ենք ստեղծված իրավիճակը։ Հիմա հերթապահ ոստիկաններ են ճամփին գիշերում՝ մեքենաների մեջ։ Մի կողմից թուրքն է, մյուս կողմից իրենք՝ կալանավորի պես։ Ադրբեջանցիները վրանների տակ են գիշերում, մեր ոստիկանները մեքենաների մեջ։ Տեղ մտնելը ազատ կարող ես, բայց առաջ գնալ չես կարող»,-ասել է նա:

 


 

Քաղաքականություն

Պատահարներ