Ռուս խաղաղապահներն Արցախից տարհանել են 63 ՌԴ քաղաքացու

Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականները, ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, իրականացրել են Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիների տարհանումը, որոնք նախկինում ժամանել են Արցախի տարածք։

Այս մասին ասվում է խաղաղապահների թելեգրամյան ալիքում:

Նշվում է, որ միջոցառման արդյունքում դուրս է բերվել 63 մարդ, այդ թվում՝ 5 երեխա։ 

Հիշեցնենք, որ  դեկտեմբերի 12-ի առավոտյան, Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Քաղաքականություն

Պատահարներ