Սաակաշվիլին հայտարարել է, որ մահանում է

Վրաստանի՝ ազատազրկված նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մահանում է: 

 

«Երբ 2021-ի հոկտեմբերին վերադարձա Վրաստան, 54-ամյա առողջ, եռանդուն տղամարդ էի: Կալանավորվելուց հետո իմ առողջությունը սկսեց արագ վատանալ: Հիմա ես մահանում եմ: Տառապում եմ ավելի քան 20 լուրջ հիվանդություններից, որոնք ի հայտ են եկել կալանքի տակ գտնվելու ժամանակ»,- գրել է Սաակաշվիլին՝ Politico-ի համար. հոդվածը փոխանցվել է փաստաբանի միջոցով:

 

 

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Politico-ին ասել է, որ Վրաստանի հատուկ ծառայություններ ներթափանցած ռուս գործակալները ներգրավված են եղել իր թունավորման մեջ։

 

Քաղաքականություն

Պատահարներ