Պետդուման ընդունել է էլեկտրոնային ծանուցումների մասին օրենքը

Ռուսաստանի պետական դուման օրենք է ընդունել, որը թույլ է տալիս զինկոմիսարիատից ծանուցագրեր ներկայացնել ոչ միայն թղթային, այլև էլեկտրոնային եղանակով: Նման ծանուցագիրը կհամարվի կատարված, եթե անգամ քաղաքացին հրաժարվի այն ստանալուց։

 

 

Պետդուման երեկ կայացած նիստում երրորդ՝ վերջնական ընթերցմամբ  ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում զինվորական հաշվառման թվայնացման մասին օրենքը, որի համաձայն՝ պետական ​​տեղեկատվական ռեսուրսի հիման վրա կստեղծվի զինվորական ծառայության համար միասնական ռեգիստր, որը «զինվորական հաշվառման այս համակարգը կդարձնի թափանցիկ», - ասել է Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը:

 

Միաժամանակ նշվում է, որ զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին փոստով գրավոր ուղարկված ծանուցումները համարվում են հանձնված՝ անդորրագրի դիմաց նշված քաղաքացիներին համապատասխան պատվիրված նամակները հանձնելու (առաքելու) օրը:

 

Զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացին, ով զինվորական ծառայության զորակոչման ընթացքում զինկոմիսարիատից ծանուցագիր չի ստացել, զինվորական ծառայության հերթական զորակոչը սկսելու օրվանից երկշաբաթյա ժամկետում, պարտավոր է անձամբ ներկայանալ զինկոմիսարիատ՝ զինվորական հաշվառման տվյալները ստուգելու համար։

 

Մեկնաբանելով էլեկտրոնային ծանուցագրերի ներդրման հարցը՝ Պեսկովը նշել է, որ ներկայում օրինագծի ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Կրեմլի խոսնակը հավելել է, որ նշված փոփոխությունների ֆոնին երկրում խուճապ չի սկսվի, քանի որ դրանք կապ չունեն մոբիլիզացիայի հետ:

Քաղաքականություն

Պատահարներ