ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երեք զոհված բերեցին, չորս վիրավոր». բժիշկը մանրամասներ է պատմել

16:30 գնացի հերթապահության, տեսանք մաշինա եկավ, մեր վիրավոր սալդատները բերեցին։ MediaHub.am-ի հետ զրույցում պատմել է Տեղ գյուղի մանկական բժիշկը։ 
Նրա խոսքով՝ խուճապի չեն մատնվել, մի մարդու պես սկսել են վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերել։

«Երեք զոհված բերեցին, չորս վիրավոր»,- նշել է մեր բժիկը:

 

Ապա, ցույց տալով իր տան պատշգամբից  դեպի Արցախ տանող ճանապարհը, շարունակել է.


«Դրա վերևում մոստ կա, դրա մոտ թուրքերը պոստ են դրել ու մեզ հսկում էին։ Հետո իմացանք, որ մեր տղերքն էլ տեխնիկա են վերցրել, գնացել պոստ սարքեն, որ հսկեն թուրքերին, տեսնեն՝ ինչ են անում, ոնց են անում։ Էն էլ եկել, ասել են, թե դուք ինչ եք էստեղ անում, գնացեք։ Մերոնք էլ ասել են, որ իրենք չպետք է մեզ ասեն»,- պատմել է մեր զրուցակիցը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն

Պատահարներ