Սոթքում ինչ իրավիճակ է. համայնքապետը հայտնում է

Սոթքում ամեն բան իր հունով ընթանում է, բնակչությունն իր աշխատանքներով է զբաղված։ Auroranews-ի  հետ զրույցում հայտնել է համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։

 

«Սոթք համայնքում այս պահին ամեն ինչ հանգիստ է, բնականոն հունով է ամեն ինչ ընթանում, գյուղացիները գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված, մասնավորապես՝ գարնանացանով»,- ասաց համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը` հավելելով, որ կրակոցների վերաբերյալ տեղեկությունները կհայտնի պաշտպանության նախարարությունը: 

 

Նշենք, որ երեկ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակն են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, ըստ ՊՆ հաղորդագրության՝ հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի։

Քաղաքականություն