Ադրբեջանցիներին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների անդամների հետ․ ԿԽՄԿ-ից այցելել են

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այսօր տեսակցել են Հայաստանում կալանավորված երկու ադրբեջանցի զինծառայողներին, նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

 

«Տեսակցությունների շրջանակում ադրբեջանցիներին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների անդամների հետ՝ Կարմիր Խաչի նամակների միջոցով»,- ասել է նա:

 

Ամատունին նշեց, որ կալանավորված ադրբեջանցի զինծառայողների առողջական վիճակի, պահման պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը քննարկում են միայն պահող իշխանությունների հետ։

Քաղաքականություն

Պատահարներ