Բրոնզ է, բայց ինձ համար ոսկու արժեք ունի. Հռիփսիմե Խուրշուդյան

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Հռիփիսմե Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (107+120 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային նախավերջին օրը:

 

Հռիփսիմե Խուրշուդյանը փոքր բրոնզե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում:

 

Խուրշուդյանի խոսքով` ուրախ է իր արդյունքից, հուզված` երկրպագուների աջակցությունից։ 

 

«Այս մեդալը շատ բաղձալի էր ինձ համար։ Թեպետ բրոնզե մեդալ է, բայց ինձ համար այն ոսկու արժեք ունի: Խոստացել էի ինքս ինձ, հանդիսականին, որ եթե վերադառնամ, վստահաբար մեդալ կնվաճեմ»,-ասաց նա:

 

Պարգեւատրվելուց հետո Հռիփսիմե Խուրշուդյանին առաջինը շնորհավորեց 2009 թվականի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, որը Երեւանում անցկացվող Եվրոպայի առաջնությունում մրցավարական հանձնաժողովում է:

Պատահարներ