Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղադրվել է ադրբեջանական անցակետ

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղադրվել է Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության անցակետ։

Այս մասին տեղեկացվել են Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և Թուրք-ռուսական միացյալ մոնիտորինգի կենտրոնը, հայտնում է ադրբեջանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

 

Նշենք, որ դա 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության կոպտագույն խախտում է: 

Ասել է թե` երկկողմանի անարգել երթեւեկությունը անհապաղ վերականգնելու մասին Հաագայի դատարանի որոշումից հետո Ադրբեջանը ոչ միայն չի կատարում այն, այլ ավելի է խորացնում Արցախի շրջափակումը:

Պատահարներ