ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեզ համար կարևոր չէ՝ բանակցել Մոսկվայում, թե Բրյուսելում. համաձայնագիրը մեկն է. Միրզոյան

Հայաստանի համար հարցն այդպես չի դրված` բանակցել Մոսկվայում, Վաշինգտոնում, թե Բրյուսելում: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը տարբերություն չի դնում հարթակների միջև, թե որ երկրի հովանու ներքո կանցկացվեն խաղաղության գործընթացին վերաբերող բանակցությունները, Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի հետ ասուլիսի ժամանակ ասաց Արարատ Միրզոյանը։

 

«Խաղաղության գործընթացը մեկն է։ Բանակցություններն էլ ընթանում են խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, դրա հիմնադրույթների շուրջ։ Շնորհակալ ենք բոլոր մայրաքաղաքներին, որոնք հարթակ են տրամադրում, փորձում են կամուրջ դառնալ այս գործընթացում»,– նշել է Միրզոյանը։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ