Մեսսին ռեկորդային առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

 «Պարի Սեն Ժերմենի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ռեկորդային առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից։  Այս մասին հայտնում է L'Équipe-ը։

 

Աղբյուրի համաձայն՝ արգենտինացուն 600 միլիոն եվրոյի պայմանագիր է առաջարկվում երկու մրցաշրջանի համար:  

 

Մեսսիի համար առաջնային տարբերակը Եվրոպայում խաղալն է։  Հարձակվողը կարող է վերադառնալ «Բարսելոնա», սակայն այս տեղափոխությունը քիչ հավանական է կատալոնական ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսիի կինը դեմ է եղել ֆուտբոլիստի` Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն։

 

Հիշեցնենք, որ ֆրանսիական ակումբը Մեսսիին երկու շաբաթով հեռացրել էր թիմի հետ մարզումներից՝ առանց թույլտվության Սաուդյան Արաբիա մեկնելու պատճառով:  Արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ եւ ներողություն խնդրել ակումբի խաղացողներից ու անձնակազմից։  Ենթադրվում էր, որ Մեսսին կհեռանա թիմից, սակայն ֆուտբոլիստի ներողությունից հետո նրա պայմանագրի հետ կապված իրավիճակը կարող է փոխվել։

 

Ֆուտբոլիստը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2021 թվականի օգոստոսին։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:

Քաղաքականություն

Պատահարներ