ՄԻԵԴ-ը մերժել է Սաակաշվիլիի բուժումն արտերկրում շարունակելու փաստաբանների հայցը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի բավարարել Վրաստանի բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բուժման նպատակով արտասահմանյան կլինիկա ուղարկելու փաստաբանների հայցը, հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։
 

 «Այսօր հրապարակվել է Ստրասբուրգի դատարանի որոշումը, ըստ որի՝ «Սաակաշվիլին ընդդեմ Վրաստանի» գործով մերժվել է նրա տեղափոխումը Վարշավա»,- ասել է 

 

Նշվում է, որ այս որոշումը ոչ մի կերպ չի պարտավորեցնում Վրաստանին Սաակաշվիլիին տեղափոխել երկրի ներսում որևէ այլ բժշկական հաստատություն։

 

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահի փաստաբանները հայց են ներկայացրել Ստրասբուրգի դատարան 2023 թվականի ապրիլի 11-ին։

Քաղաքականություն