Հայտնի է, թե ինչ են քննարկել Շառլ Միշելն ու Ալիևը

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի մշակման հարցերը:

 

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևն ու Միշելը քննարկել են տարածաշրջանային հարցեր։

 

Նրանք մտքեր են փոխանակել նաև առաջիկա եռակողմ հանդիպման օրակարգային հարցերի շուրջ:

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղի էր ունեցել Փաշինյան-Միշել հանդիպումը։ Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:

Քաղաքականություն