Թուրքիայում ավարտվել է քվեարկությունը. սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը

Թուրքիայում ավարտվել է քվեարկությունը. սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը:  Ընտրատեղամասերը փակվել են տեղի ժամանակով ժամը 17-ին, որը Երեւանի ժամանակով ժամը 18-ն է: 

 

Հանրապետությունում և արտերկրում տեղադրված է եղել 191 884 քվեատուփ։

 

Այսօր երկրում ընտրվում է 13-րդ պետության ղեկավարը և ձևավորվում է նոր խորհրդարանը։ Ակնկալվում է, որ քվեարկելու է ավելի քան 64 միլիոն մարդ։

Էրդողանը քվեարկել է Ստամբուլի ասիական կողմում գտնվող ընտրատեղամասում։ Նա այնտեղ է ժամանել տեղի ժամանակով 11.40-ի սահմաններում՝ կնոջ ուղեկցությամբ։ Մինչ այդ տեղում անվտանգության լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել։

 

Ընտրատեղամասը, որտեղ եկել էր Քըլըչդարօղլուն, գտնվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Չանքայա թաղամասի արգենտինականհիմնական դպրոցում։ Ընդդիմադիր թեկնածուի ժամանումը նրա համախոհների կողմից ողջունվել է ծափահարություններով։ Քըլըչդարօղլուն ընտրատեղամաս է ժամանել կնոջ, ինչպես նաև Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ։

 

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, եթե ոչ մի թեկնածու չհավաքի ձայների 50%-ը, նշանակված է մայիսի 28-ին։


Նախընտրական շրջանում ժողովրդական աջակցությունը թեկնածուներին մնացել է մոտավորապես նույնը, ուստի քվեարկության արդյունքը կարող է անսպասելի լինել։  
 

Քաղաքականություն

Պատահարներ