Ուկրաինայում այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարող են չեղարկվել. Զելենսկի

Ուկրաինայում այս տարվա հոկտեմբերի վերջին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարող են չեղարկվել, եթե երկրում պահպանվի ռազմական դրությունը։ 

 

Այս մասին նախագահ Զելենսկին հայտարարել է The Washington Post-ին տված հարցազրույցում։ 


«Սահմանադրությունն արգելում է ցանկացած ընտրություն ռազմական դրության ժամանակ, եթե ռազմական դրություն չլինի, ուրեմն ընտրություններ կլինեն, օրենքն ասում է, որ Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ ռազմական դրության ավարտից հետո, կարծում եմ, ընտրությունները տեղի են ունենում 90 օր հետո,- ասել է նա։ 


Այսինքն՝ դատելով Զելենսկու խոսքից, եթե 2024 թվականին ռազմական դրությունը պահպանվի, նախագահական ընտրությունները նույնպես կարող են չեղարկվել։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ