ԱՄՆ-ն անհանգստացած կլինի, եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթեր սկսվեն

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնումը կդառնա ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների աճող անհանգստության առարկա։ 


«Եթե Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիաչվերթներ սկսվեն, դա աճող մտահոգություն կդառնա ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև արևմտյան այլ երկրների համար», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը: 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ից չեղարկել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։ 

Մոսկվան բացատրել է, որ ընդունված որոշումները համահունչ են Ռուսաստանի սկզբունքային մոտեցմանը` հետևողականորեն հեշտացնելու ռուսների և վրացիների միջև հաղորդակցության և շփումների պայմանները, չնայած դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայությանը: 

Վրացական Georgian Airways ավիաընկերությունը Ռուսաստան թռչելու թույլտվություն է ստացել և մայիսի 20-ից կսկսի թռիչքներն այնտեղ։ 

Ռուսական Azimuth ավիաընկերությունը նախատեսում է մայիսի 19-ից թռիչքներ իրականացնել Մոսկվայից Թբիլիսի, թռիչքները կիրականացվեն ներքին արտադրության ինքնաթիռներով։

Քաղաքականություն