Ադրբեջանական ու հայկական կողմերին կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակի սրումից. Զախարովա

Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` մայիսի 19-ին նախատեսված եռակողմ հանդիպումը կնպաստի հայ-ադրբեջանական գործընթացի առաջխաղացմանը և վիճելի հարցերի լուծմանը։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

Նա հիշեցրել է, որ մայիսի 11-ին և 12–ին հրադադարի խախտման դեպքեր են արձանագրվել Սոթքի հատվածում։

 

«Ցավոք, մայիսի 11-12-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանին երկու կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ են եղել։ Իրավիճակն այժմ կայունացել է, և կոչ ենք անում ադրբեջանական ու հայկական կողմերին՝ զերծ մնալ սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից»:

 

Զախարովան հավելել է, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական հարթակում։

 

 

Քաղաքականություն