Ադրբեջանը Հայաստանից ստանալու բան ունի. արևելագետ

Արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված  հարցազրույցի ժամանակ  անդրադարձել է Թուրքիայի ընտրություններին, բրյուսելյան բանակցություններին և ըստ դրանց արդյունքների՝ սպասվող զարգացումներին:  


Ըստ Արմեն Պետրոսյանի՝ Եվրամիությունը Բաքվի վրա ազդելու գործիքներ չունի, հետևաբար բրյուսելյան հարթակը հայկական կողմի համար ամենաանբարենպաստն է: Պատճառներից մեկը Ադրբեջանի անզիջում վարքագիծն է: 


Այն միջնորդ կողմը, որը կազմակերպում է բանակցությունները, պետք է ունենա հստակ մեխանիզմներ կողմերին կառուցողական դաշտ բերելու համար: Ըստ փորձագետի՝ ԵՄ-ը նաև խոցելի է, քանի որ տնտեսական ոլորտում կան լուրջ հարաբերություններ Ադրբեջանի հետ: 


Արմեն Պետրոսյանը անդրադարձել է նաև գերիների վերադարձի հետ կապված ակնկալիքներին: 


«Ադրբեջանը Հայաստանից ստանալու բան ունի: Խոսքը 2 դասալիք զինծառայողների մասին է, որոնցից մեկն էլ հանցագործ է: Նրանք հատել էին ՀՀ սահմանը, և նրանցից մեկը սպանություն իրականացրել: Ես վստահ եմ, որ այս 2 զինծառայողներին վերադարձնելու համար Ադրբեջանը կարող է գնալ զիջումների, անգամ անհամաչափ»,- ասել է Արմեն Պետրոսյանը

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: 

Քաղաքականություն