«Արևմուտքը ՌԴ ձեռքբերումները յուրացնելու մոլագար ցանկություն ունի»․ Զախարովա

Հայ-ադրբեջանական գործընթացում Մոսկվան դեռևս չի տեսնում Արևմուտքի միջնորդության դրական արդյունքները․ կա միայն ՌԴ ձեռքբերումներն իրենցը դարձնելու մոլագար ցանկություն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

 

Նրա խոսքով՝ ՌԴ-ն բարձր է գնահատում յուրաքանչյուր կառուցողական ջանք՝ ուղղված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ 

«Թող տպավորություն չստեղծվի, թե մենք չենք գնահատում այն քայլերը, որոնք կարվեն։ Մշտապես, երբ ստացվում է հայ-ադրբեջանական հարաբերություններում ճիշտ քայլ կատարել, որոնք կթոթափեն լարվածությունը, կգնահատվեն։ Իսկ մինչ այժմ գնահատելու ոչինչ չկա, բացի օրակարգն ընդհատելու և ՌԴ ձեռքբերումներն իրենցը դարձնելու խանդն ու մոլագար ցանկությունը»,- ասել է Զախարովան։ 

 

Զախարովան ընդգծել է՝ սա է պատճառը, որ Արևմուտքը չի ցանկանում հիշատակել Մոսկվայի ձեռքբերումները։

Քաղաքականություն