ԵՄ-ն հայտնել է, որ պատժամիջոցների ապրանքները ՌԴ են մտնում Կենտրոնական Ասիայի և Հայաստանի տարածքով

Եվրամիությունը հայտարարել է, որ տեսնում է ԵՄ-ից Հայաստան և այդ երկրից Ռուսաստան առևտրային հոսքերի կասկածելի աճ: Այս մասին հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին՝ ներկայացնելով ԵՄ Մաքսային միության բարեփոխման վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկները։

 

«ԵՄ առանձին երկրների մաքսային համակարգերի տարբերությունները թույլ են տալիս նրանց, ովքեր ցանկանում են շրջանցել մեր պատժամիջոցները, դա անել առանձին համակարգերում առկա բացերի շնորհիվ: Առևտրի միջոցով պատժամիջոցները շրջանցելու որոշակի ձևեր կան: Երեկ ԵՄ տնտեսական և ֆինանսական խորհրդում նախարարներին տվյալներ ներկայացրեցինք՝ ԵՄ-ից դեպի մի շարք երկրներ՝ Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան արտահանման ակնհայտ աճ է նկատվում, և արտահանման մոտավորապես համադրելի աճ կա այս երկրներից դեպի Ռուսաստան»,- ասել է Պաոլո Ջենտիլոնին։

 

 

Քաղաքականություն