Էրդողանը երկրի մեջլիսի նախագահի պաշտոնում տեսնում է «Գորշ գայլերի» առաջնորդին

Մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում»(ԱԶԿ-AKP) կուսակցության առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի առաջադրած նախագահի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը «CNN TÜRK» և «Kanal D» հեռուստաընկերություններին համատեղ հարցազրույց է տվել, հաղորդում է Ermenihaber.am-ը։

 

Էրդողանը «Արդյո՞ք կա մեկն ում տեսնում եք խորհրդարանի (մեջլիս) նախագահի պաշտոնում» հարցին ի պատասխան տվել է «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցություն առաջնորդ Դեվլեթ Բահչելիի անունը: Հիշյալ կուսակցությունը համարվում է թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը։

 

«Արդեն իրավունքը նրանն է: Քանի որ իրավունքն իրենն է, Աստծո կամոք հաջողությամբ այդ քայլին կգնանք»,- ասել է Թուրքիայի նախագահը:

 

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կայցած Թուրքիայի համապետական ընտրությունների արդյունքում ԱՇԿ-ն հավաքել էր քվեների 10.07%-ը՝ ստանալով Թուրքիայի խորհրդարանում 50 պատգավոր ունենալու իրավունք:


 

Քաղաքականություն