Ֆրանսիայի նախկին նախագահը կալանքը կկրի տանը

Փարիզի վերաքննիչ դատարանը որոշել է, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մեկ տարվա ազատազրկման փոխարեն կարող է պատիժը կրել տանը՝ էլեկտրոնային ապարանջանով․ հայտնում է BFMTV-ն։

 

Այսօր Փարիզի վերաքննիչ դատարանը «գաղտնալսման գործով» երեք տարվա ազատազրկման է դատապարտել երկրի նախկին ղեկավարին, որից երկուսը՝ պայմանական։ Սա աննախադեպ դատավճիռ է Ֆրանսիայի պատմության մեջ՝ կապված երկրի նախագահի հետ։

 

Հիշեցնենք` Ֆրանսիայի նախկին նախագահը մեղադրվում է կոռուպցիայի և պետական ​​միջոցների յուրացման մեջ:

 

Քաղաքականություն