«Հացահատիկի գործարքը երկարաձգվել է երկու ամսով». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հացահատիկի գործարքը երկարաձգվել է ևս 60 օրով։ Ռուսաստանն ու Ուկրաինան մինչ այժմ ոչինչ չեն ասել գործարքի երկարաձգման մասին։ Բացի այդ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան «ռուս ընկերներից» երաշխիքներ է ստացել Նիկոլաևի և Օլբիա նավահանգիստներից թուրքական նավերի անարգել ելքի համար։

 

«Սևծովյան հացահատիկի գործարքը երկարաձգվել է ևս երկու ամսով», - ասել է Թուրքիայի նախագահը, նրա խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը: Նրա խոսքով, Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը գործարքն ավարտին հասցնելու համար։

 

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Թուրքիայի՝ հացահատիկի գործարքի նախաձեռնություններին աջակցելու համար։ Նա ընդգծել է, որ գործարքի երկարաձգումը հնարավոր է դարձել ռուսական և ուկրաինական կողմերի կառուցողական մոտեցումների շնորհիվ։

 

 

Քաղաքականություն