Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում

Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, նախատեսված են նաև երկկողմ՝ Միրզոյան-Բայրամով բանակցություններ։ 

 

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

 

«Մոսկվան հույս ունի, որ քննարկումները կնպաստեն հայ-ադրբեջանական գործընթացի առաջխաղացմանը և վիճելի հարցերի լուծմանը»,-ասել է Զախարովան։

Քաղաքականություն