ՔԿ-ն՝ Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի մասին

Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին. այս մասին հայտնել է ՔԿ-ից։

 

«Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»,- հայտնել են ՔԿ-ից

 

Քաղաքականություն