Ռուսաստանի նախաձեռնությունները սկսել են գործնական արդյունքներ տալ․ Զախարովա

ԱՄՆ-ի և Եվրոպայի մոտ դյուրագրգռություն է առաջանում, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաձեռնությունները մշակվել են Ռուսաստանի մասնակցութամբ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։  

 

«Դրանք սկսել են իրականացվել, սկսել են տալ գործնական արդյունքներ»,- հավելել է նա։

 

Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում Արևմուտքի նախաձեռնությունը ոչ թե միջնորդություն է, այլ ապակառուցողական ինչ-որ բան։ «Որովհետև կառուցողական և իրական արդյունքներ, որոնք կարող են խոսել դրական ուղղությամբ շարժի մասին, չկան»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

 

«Մենք միշտ ընդգծում ենք դրական տենդենցը, դինամիկան և այլն։ Շատ ուղղություններով գիտեք, տեսնում եք։ Կլինեն այդ ուղղությամբ համապատսխան արդյունքներ, անպայման բարձր կգնահատենք։ Դեռևս գնագահտելու բան չկա։ Դեռևս տեսնում ենք, բացահայտ արտահայտված ցանկություն խոչընդոտել օրակարգը, արևմտականների կողմից իրենց վերագրել արդյունքները, որոնք իրենց կողմից չեն արձանագրվել։ Եվ գոյություն ունեցող խանդը, չարությունը ․․․»,- նշել է Զախարովան։

Քաղաքականություն