ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջազգային մակարդակով ստեղծվել է ռուսական ռազմական գործողության հետևանքով կորուստների ռեգիստր

Իսլանդիայում Եվրախորհրդի գագաթնաժողովում ստորագրվել է քաղաքական հռչակագիր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողության հետևանքով պատճառված վնասների ռեգիստր ստեղծելու մասին: Հայտնել է Ուկրայինայի Վարչապետ Շմիգալը:

 

«Մեր նպատակն է ստեղծել փոխհատուցման համապարփակ մեխանիզմ, որը կապահովի, որ Ռուսաստանը ամբողջական փոխհատուցում վճարի Ուկրաինային՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Մասնավորապես՝ աշխարհում ռուսական ակտիվների հաշվին։ Մենք գործընկերների հետ միասին շարժվում ենք դեպի նպատակը»,- ​​ասել է Շմիհալը։

 

43 պետություն հավանություն է տվել ռազմական գործողության հետևանքով  հասցված վնասների գրանցման մասին համաձայնագրին, որը քայլ է դեպի հնարավոր փոխհատուցում։ Հրաժարվել է ստորագրել՝ Ադրբեջանը, Հայաստանը, Բոսնիան, Հունգարիան, Սերբիան և Թուրքիան։

 

 

Քաղաքականություն