Զելենսկին տեսաուղերձով շնորհակալություն է հայտնել երկնքի բոլոր պաշտպաններին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  ելույթ է ունեցել Ռեյկյավիկում (Իսլանդիա) մեկնարկած Եվրոպայի խորհրդի չորրորդ գագաթնաժողովի բացման նիստում։ Նա շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին պայքարում ցուցաբերած աջակցության համար և կոչ է արել Մոսկվայում ռազմական հանցագործների համար հատուկ տրիբունալ կազմակերպել։

 

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկնքի բոլոր պաշտպաններին։ 18 հրթիռներից 18-ը խոցվել է։ Ահա թե ինչու ենք մենք անընդհատ աշխատում այցելությունների վրա, որոնք կբերեն ավելի շատ հնարավորություններ, ավելի շատ զինամթերք ու պաշտպանիչ համակարգեր: 

 

Կրկին ու կրկին շնորհակալություն եմ հայտնում աշխարհի մեր բոլոր գործընկերներին, ովքեր օգնեցին մեր երկրին համապատասխան հակաօդային պաշտպանության համակարգերով: Մենք նաեւ պետք է հիշենք, թե որքան ջանք է պահանջվում, որպեսզի ստանանք նման զենք: Որքան ժամանակ, էներգիա, վեճեր, հանդիպումներ և տեղեկատվական աշխատանքներ մեզ թույլ տվեցին կառուցել այդպիսի հակաօդային պաշտպանության համակարգ: Դա հսկայական աշխատանք է», - ասել է Զելենսկին։

 

Քաղաքականություն