Ուկրաինան սպառնում է Հունգարիայի ինքնիշխանությանը. Սիյարտո

Ուկրաինան սպառնում է Հունգարիայի ինքնիշխանությանը: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ հղում անելով The Washington Post-ի հրապարակմանը, որտեղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իբր առաջարկել է պայթեցնել Հունգարիային նավթ մատակարարող  «Դրուժբա» նավթամուղը։

 

«Էներգետիկ անվտանգությունը ինքնիշխանության խնդիր է։  Եթե ​​ինչ-որ մեկը կոչ է անում Հունգարիայի էներգաապահովման անհնարինություն, ապա նա իրականում հարվածում է Հունգարիայի ինքնիշխանությանը»,- ասել է երկրի արտգործնախարարը։

 

Եթե ​​Ուկրաինան պայթեցնի Ռուսաստանից Հունգարիա նավթ մատակարարող  «Դրուժբա» նավթամուղը, ապա դա կլինի հարձակում ՆԱՏՕ-ի անդամի վրա, գրում են նաև հունգարական լրատվամիջոցները։

 

Քաղաքականություն