«Եկեղեցին կարող է կուսակցություն ստեղծել ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալել». Փաշինյան

Չկա ավելի վտանգավոր բան, քան երբ եկեղեցին ու պետությունը խառնվում են իրար։ Պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին՝ իր։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երեկ՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ հանդիպմանը։

 

Փաշինյանը պարաֆինի օրինակով ներկայացրել է եկեղեցու հետ հարաբերությունները։

 

Ըստ՝ նրա, եթե պարաֆինը մաքսազերծվում է որպես բարեգործական ծրագրի մաս, պետք է մոմը չվաճառվի, այլ հավատացյալները գան, վերցնեն, և գանձանակում ով ինչքան ուզի՝ վճարի։ Երկրորդ տարբերակն այն է, որ մոմը վաճառվի և համապատասխան հարկերը վճարվեն պետբյուջե, որը պետությունը կվերադարձնի եկեղեցուն։

 

«Եթե  պարաֆինը մենք մաքսազերծում ենք որպես  բարեգործական ծրագրի մաս, ուրեմն մոմը պետք է չվաճառվի: Մենք ասում ենք՝ պատրաստ ենք դա անել, բայց մոմը մի վաճառեք, ուղղակի դրեք, հավատացյալները թող գան, վերցնեն, գանձանակ թող լինի, ով ինչքան ուզենա՝ այնքան վճարի, որովհետև օրենքին հակասում է»։

 

Երկրորդ տարբերակը, ըստ Փաշինյանի, այն է, որ մոմը վաճառվի և համապատասխան հարկերը վճարվեն պետական բյուջե, որը պետությունը կվերադարձնի եկեղեցուն։ 

 

«Բայց կա նաև հետևյալ հանգամանքը. եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ոչինչ չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն», - հավելել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝  եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից:

Քաղաքականություն