ԵՄ-ն կորցրել է իր սուբյեկտիվությունը և ամբողջովին կախվածության մեջ է հայտնվել ԱՄՆ-ից. Լավրով

ԱՄՆ-ն օգտագործել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ արևմտյան երկրներին իր կամքին տոտալ ենթարկելու համար, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

 

«Վաշինգտոնն օգտագործեց ուկրաինական ճգնաժամը իր ճամբարը համախմբելու համար: Մենք դա տեսնում ենք: Բայց այս համախմբումը նման է բոլորի լիակատար հպատակեցմանն իր կամքին: Խզման գիծ է առաջացել նաև հավաքական Արևմուտքի և համաշխարհային մեծամասնության՝ հարավի և արևելքի երկրների միջև»,- ասել է Լավրովը արտաքին և պաշտպանական քաղաքականության հարցերով խորհրդի 31-րդ վեհաժողովի նիստում։

 

«Սեփական մեծության նկատմամբ մոլուցքը, անշուշտ, միջազգային հարաբերությունները տանում է շատ բարդ իրավիճակի»,- ընդգծել է Լավրովը։

 

Եվրամիությունն ամբողջությամբ կորցրել է իր սուբյեկտիվությունը և ամբողջովին կախվածության մեջ է ընկել ԱՄՆ-ից, եզրափակել է նախարարը։

Քաղաքականություն