«ԱՄՆ-ում ծանր իրավիճակ է». Ջո Բայդենը` դեֆոլտի մասին

Ճապոնիայում ավարտվել է G7-ի ընդլայնված գագաթնաժողովը: Երկրների ղեկավարները միջոցառմանը բանակցություններ են վարել գործընկերների հետ, մի շարք կարևոր հայտարարություններ արել: 

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր խոստովանել է, որ երկրում ծանր իրավիճակ է ստեղծվել։ Նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ում հնարավոր է դեֆոլտ հայտարարվի։ «Ես չեմ կարող երաշխավորել, որ հանրապետականները չեն հրահրի դեպի դեֆոլտ», - ասել Է Բայդենը գագաթնաժողովի շրջանակներում: ԱՄՆ նախագահը պարզաբանել է, որ հույս ունի խուսափել դեֆոլտից: Մասնավորապես, ուսումնասիրում է պետության Սահմանադրությունը, որպեսզի հասկանա, թե ի՞նչ լիազորություններ ունի պետության ղեկավարը։ 

 

Հիշեցնենք, որ հանրապետականների և դեմոկրատների միջև բանակցությունները շարունակվում են հինգ ամիս։ Սպիտակ տունը պնդում է, որ պետական պարտքի շեմը բարձրացվի առանց որևէ պայմանի, հանրապետականների առաջնորդները պահանջում են զգալիորեն կրճատել բյուջետային ծախսերը:

Քաղաքականություն