Գուտերեշը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և Բրետոն Վուդսի համակարգի ինստիտուտները: Նա հայտնել է այս մասին լրագրողներին G7-ի գագաթնաժողովի շրջանակում։

 

Նրա խոսքով՝ «Բրետոն-Վուդսյան համակարգը և Անվտանգության խորհուրդն արտացոլում են տերությունների հարաբերակցությունը 1945 թվականին»:

 

«Համաշխարհային ֆինանսական ճարտարապետությունը հնացած է, ոչ ֆունկցիոնալ և անարդար», - ասել է Գուտերեշը:

 

Համաշխարհային կազմակերպության ղեկավարը նշել է, որ COVID-19 համավարակի և Ուկրաինայում հակամարտության հետևանքով առաջացած տնտեսական ցնցումների ֆոնին այն չի կարողացել կատարել «անվտանգության գլոբալ ցանցի հիմնական գործառույթը»:

 

«Ժամանակն է բարեփոխել ինչպես Անվտանգության խորհուրդը, այնպես էլ Բրետոն-Վուդսյան ինստիտուտները։ Ըստ էության, դա այսօրվա աշխարհի իրողություններին համապատասխան իշխանության վերաբաշխման հարց է», - նշել է Գուտերեշը։

 

Երրորդ համաշխարհային արժութային համակարգը ձևակերպվել է Բրետոն -Վուդսի համաձայնագրով 1944 թվականին։ Պահուստային արժույթներ են դարձել ֆունտ ստեռլինգը և դոլարը։ Այնուամենայնիվ, հենց դոլարն էր, որ դարձավ միակ արժույթը, որը մասամբ վերածվեց ոսկու, և, որպես արդյունք, միջազգային վճարումների հիմնական միջոցի: Այս համակարգը ձախողվեց ընդամենը 23 տարի անց. դրա անկումը սկսվեց առաջատար տերությունների տնտեսական աճի դանդաղեցմամբ և արագացավ մի քանի տնտեսական ճգնաժամերով: Այս ֆոնին ԱՄՆ-ն ստացել է վճարային հաշվեկշիռների հսկայական դեֆիցիտներ և դրանք ծածկելու համար անսահմանափակ տպագրել է դոլարներ, ինչը խաթարել է արժույթի հուսալիությունը։

Քաղաքականություն